շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական և ֆինանսների հարցերով մշտական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ տնտեսական և ֆինանսների հարցերով մշտական հանձնաժողովի նիստը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

Օրակարգում ընդգրկված 18 հարցերը Հարկային օրենսգրքին, թվային տեխնոլոգիաներին վերաբերող մոդելային օրենքների նախագծեր են եղել, որոնք քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: Խորհրդարանականները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ: Նախագծերի երրորդ ընթերցմանը պատգամավորները կանդրադառնան աշնանը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր:

 

 

  • Կիսվել: