երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղամասերում թեպետ կային «տասովշիկներ», բայց մեծ ազդեցություն չունեցան ընտրողների վրա. Իոաննիսյան

Տեղամասերում թեպետ կային «տասովշիկներ», բայց մեծ ազդեցություն չունեցան ընտրողների վրա. Իոաննիսյան

Թեեւ մենք տեսել ենք ընտրական տեղամասերում ձայնային ձեռներեցների՝ «տասովշիկների», գործունեությունը, բայց կա երկու կարեւոր ինդիկատոր, որոնք էական են գնահատելու համար, թե այդ  ձայնային ձեռներցներն ինչ ազդեցություն ունեն ընտրողների վրա: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այդ ինդիկատորներից մեկն այն է, թե արդյոք այդ մարդկանց ազդեցությունն ընտրողների վրա այնքան է, որ ընտրողներին առավոտյան ժամը 8-ին բերել տեղամաս, որովհետեւ ձայնային ձեռներեցին ձեռնտու է ժամը 8-ին բերել տեղամաս, որ տեսնի ում բերեց, ում չբերեց, մինչեւ երեկոյան ժամը 8-ը շատ ժամանակ ունենա:

Եթե առավոտյան 8-ին շատ ընտրողներ են գալիս, դա խոսում է այն մասին, որ ձայնային ձեռներեցները ընտրողների վրա շատ ազդեցության եւ պարտադրանքի լծակներ ունեն: Երկրորդն այն է, թե տեղամասից դուրս եկած ընտրողները արդյոք քվեարկելուց հետո գնում, մտնում են կուսակցության շտաբ, թե ոչ: Որովհետեւ, եթե մտնում են կուսակցության շտաբ, կարող է հարց առաջանալ, որ այնտեղ կամ ընտրակաշառք են ստանում, կամ ինչ-որ ապացույց են ներկայացնում, որ այդ կուսակցությանն են քվեարկել: Այս երկու ինդիկատորներն էլ այս ընտրություններում բացասական էին:

Մենք առավոտյան 8-ին չտեսանք ընտրողների հերթեր, ինչը բավական նորմալ է կիրակի առավոտյան քնել ցանկացողների համար; Եվ նաեւ չտեսանք, որ մարդիկ տեղամասիերից դուրս գալուց հետո զանգվածային կերպով գնային մտնեին որեւէ կուսակցության, այդ թվում ՔՊ-ի շտաբ: Այս առումով որակական տարբերություն ենք տեսնում 2017-ի ընտրությունների հետ»,-հայտարարեց Իոաննիսյանը:

Նրա խոսքով, նախահեղափոխական Հայաստանում ընտրությունների ժամանակ առավոտյան ժամը 8-ին հերթեր էին տեղամասերում, եւ դրանք հենց բերված ընտրողներն էին:

Իոաննիսյանը հարց բարձրացրեց. «Ո՞րն է այն մարդկանց մոտիվացիան, որ նախկինում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի համար էին «տասովկա» արել, հյիմա ՔՊ-ի համար «տասովկա» անել: Այդ մարդկանց մեծ մասը դժվար թե գաղափարական հիմքով էին դա անում»:

 

  • Կիսվել: