ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղ գյուղի մոտ սադրանքը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Տեղ գյուղի մոտ սադրանքը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: