կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թե ում ինչի համար է մեղադրանք ներկայացվում, այս մասին գործադիրը խոսելու իրավունք անգամ չունի․ Անդրեասյանը՝ գերիների կալանավորման մասին

Թե ում ինչի համար է մեղադրանք ներկայացվում, այս մասին գործադիրը խոսելու իրավունք անգամ չունի․ Անդրեասյանը՝ գերիների կալանավորման մասին

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Բաքվից վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորեցին, իսկ մյուս 5-ին՝ ոչ՝ պատասխանեց, որ կան կոնկրետ քրեական գործեր և կոնկրետ քրեական գործերով իրավապահ մարմիններն են իրավասու խոսելու:

«Եթե ես գնահատականներ տամ՝ կստացվի, որ միջամտում եմ քննչական կոմիտեի կամ դատախազության աշխատանքներին, սա արդեն քրեորեն պատժելի արարք է: Դրանք առանձին վարույթներ են, որոնց մասին կարող են խոսել քննություն իրականացնող մարմինները: Թե ում՝ ինչի են կալանավորում, կամ թե ում ինչի համար է մեղադրանք ներկայացվում,այս մասին գործադիրը խոսելու իրավունք անգամ չունի»:

Անդրադառնալով այդ անձանց այցելություններին՝ նա նշեց, որ կոնկրետ անձանց այցելություններ չեն կատարում, ոպեսզի այդտեղ էլ խտրականութուն կլինի, և նայում են, որ ընդհանուր պահման պայմանները լինեն ստանդարտներին համապատասխան, այս պահին որևէ բողոք նախկին գերուց, կամ որևէ այլ  քաղաքացուց չունենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Արմավիրի քրեակատարողականում պահվող նախկին գերու հարազատներն ու փաստաբանը անմարդկային պայմաններից դժգոհում են՝ նա պատասխանեց, որ բոլոր բողոքող կալանավորների հարցով ունեն մոնիթորինգային խումբ՝ ՀԿ -ներից բաղկացած և նախարարության ներքին վերահսկողական ծառայությունը եթե խնդիր են առաձացնում՝ իրենք միջամտում են:

«Բանտային պայմանները ցավոք բարվոք չեն, մենք հիմա փորձում ենք կատարելագործել քրեակատարողական հիմնարկը, եթե կոնկրետ դեպք է լինում՝ փորձում ենք միջամտել անմիջապես»:  

  • Կիսվել: