հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի միջազգային դատարանով․ Սամվել Բաբայան

Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի միջազգային դատարանով․ Սամվել Բաբայան

Որեւէ տարբերակ Արցախի կամ Հայաստանի համար բարենպաստ չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որ տարբերակն է ավելի ձեռնտու Հայաստանի ու Արցախի համար՝ ռուսական, թե արեւմտյան:

«Ադրբեջանն ինքը չի ընդունում տարբերակներից որեւէ մեկը: Այսինքն դուք խոսում եք մի բանից, որ որեւէ մեկը ցանկություն էլ չունի քննարկելու: Մարդը Սոչիում պարզ ասաց Ռուսաստանի ղեկավարությանը, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակված է: Ի՞նչ փաստաթղթից եք խոսում, ինչքան ուզում եք փաստաթուղթ բերեք: Միակ ճանապարհը իրավականն է՝ միջազգային դատարաններով: Այլ ճանապարհ չունենք: Մնացածը հեքիաթներ են: Մարդը քո հետ այդ թեմայով չի խոսում: Մենք պետք է միջազգային դատարան մտնենք եւ միջազգային կարգավիճակ ստանա Արցախը, որ դա չլինի Ադրբեջանի ներսի խնդիր»,-ասաց Բաբայանը:

Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին, նա նշեց. «Երաշխիքը այն է, որ Ռուսաստանը 5 տարով վերցրել է անվտանգության երաշխիքի դերը եւ պատասխանատվություն է կրում: Պետք է ստիպել, որ Ռուսաստանը պաշտպանությունն ամրացնի, իր ներկայությունն ուժեղացնի: Իսկ Արցախում մնացած քաղաքացիները պետք է ինքնապաշտպանություն ունենան, ցանկացած ազգ, որ կոմպակտ ապրում է եւ իրեն վտանգ է սպառնում, կապ չունի՝ որ պետության տարածքում, նա պետք է ինքնապաշտպանվի: ՀՀ իշխանությունները պետք է  մտածեն դրա մասին, որ վաղը չասեն՝ ցեղասպանություն է եղել: Ադրբեջանը պետք է գտնի ձեւ այդ ժողովրդի հետ բանակցելու համար: Այն, ինչն այսօր Ալիեւը հայտարարում է, իսկ թե ում հետ է բանակցում, այ դա է գաղտնիքը»:

  • Կիսվել: