երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով․  «Սրբազան պայքարը» պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

Մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով․ «Սրբազան պայքարը» պատասխանել է Վահագն Ալեքսանյանին

«Սրբազան պայքար»-ի երիտասարդները պատասխանել են Վահագն Ալեքսանյանին՝ ներկայացնելով դեպքի իրենց տարբերակը։
 
Ճշմարտությունը մանիպուլացիայի չի ենթարկվում։ Սրբազան Պայքարի Երիտասարդների #ՉեմՎստահում նախաձեռնության շրջանակներում իրականացվող մեր խաղաղ ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս իշխանության քաղաքական կեցվածքը։ Երբ Վահագն Ալեքսանյանի մայրը մոտենում է մեր երիտասարդներին՝ փորձելով խոչընդոտել հայրենասիրական պայքարը, դա ակնհայտորեն խոսում է ոչ թե անձնական պահվածքի, այլ քաղաքական ուղեգծի մասին։
 
Այս իշխանությունը վաղուց արդեն հատել է դավաճանության սահմանը՝ հանձնելով ոչ միայն հողը, այլ նաև արժանապատվությունը։
 
Եվ երբ Վահագն Ալեքսանյանը հրապարակում է մի տեսանյութ` միտումնավոր խեղաթյուրելով իրական պատկերը, փորձելով վարկաբեկել մեր երիտասարդների ազնիվ պայքարը, նա ընդամենը շարունակում է նույն դավաճանական ծառայությունը՝ սուտը ներկայացնելով որպես ճշմարտություն, իսկ հայրենանվեր պայքարը՝ որպես սադրանք։
 
Վահագն Ալեքսանյան, մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով, նրանք գիտեն ում են ծառայում` հայրենիքին և ժողովրդին։
 
Իսկ դուք փորձում եք սրբագրել ձեր ու ձեր իշխանության դավաճանության պատմությունը մանիպուլացիայով, կեղծ հերոսապատումներով և վարկանիշ փրկող տեսանյութերով։
 
Արժանապատիվ երիտասարդությունը գործիք լինել չի կարող, իսկ դուք ընդամենը իշխանական գործիք եք, որի միջոցով փորձում են ճնշել ազգային արժանապատվության վերջին խցիկները։
Հասարակությունը տեսնում է, և դա փաստ է, որ դավաճանությունը եղել է, շարունակվում է, և դուք՝ դրա մասն եք։
 
Ճշմարտությունը լռեցնել չի ստացվի, իսկ արժանապատվության վրա կառուցված պայքարը երբեք չի պարտվում»։
 

  • Կիսվել: