հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Փաշինյանի հեռացման հարցը առկախվելուց հետո Արցախի դրոշը Քաջարանի քաղաքապետի սեղանից անհետացավ․ «Ժողովուրդ»

Փաշինյանի հեռացման հարցը առկախվելուց հետո Արցախի դրոշը Քաջարանի քաղաքապետի սեղանից անհետացավ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սյունիքի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները ջանում են այլևս քաղաքականությամբ չզբաղվել, սակայն «քաղաքականությունն» է սկսել ակտիվորեն «զբաղվել» քաղաքապետերով։

Եվ որքան ջանասիրությամբ են Գորիսի, Քաջարանի քաղաքապետերը կամուրջներ գցում դեպի ՔՊ, այնքան ավելի ինտենսիվ են իրավապահները խորանում նրանց «մութ անցյալում»։

Կոմպլեմենտար քաղաքականության ցայտուն դրսևորում է Մանվել Փարամազյանի աշխատասեղանի լուսանկարը․ երբ 2020-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից ավելի իրատեսական էր՝ Քաջարանի քաղաքապետի սեղանը, ՀՀ դրոշին զուգահեռ, զարդարում էր նաեւ Արցախի Հանրապետության դրոշը։

Փաշինյանի հեռացման հարցը առկախվեց` անհետացավ նաև Արցախի դրոշը Քաջարանի քաղաքապետի սեղանից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: