հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճիշտ է, ես ագրեսիվ եմ. Փաշինյանը հայտնեց իր ագրեսիվության պատճառը

Ճիշտ է, ես ագրեսիվ եմ. Փաշինյանը հայտնեց իր ագրեսիվության պատճառը

Ինձ քննադատում են, որ մարդկանց հետ զրույցներում ինձ ագրեսիվ եմ պահում․ դա ճիշտ է։ Սիսիանում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա պատճառ ունի: Դա կապ ունի Հրանտ Մաթևոսյանի «Ծառը» ստեղծագործության հետ, որտեղ մայրը որդուն ասում է «Լավը չես, խեղճ ես, լավը չես»: Իմ ագրեսիվությունը սրա հետ է կապված, ես ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը, ես չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի:

Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի մեջ մայրը որդուն ասում է՝ «Քոնը խիղճ չէ, խեղճություն է: Մենք պետք է ատենք մեր խեղճությունը, ոտերի տակ տանք մեր խեղճությունը: Մենք նոքյար չենք, տան տեր ենք, մարդ ենք, արժանապատիվ են, Արցախում հաղթած, զոհված ազատամարտիկների հետնորդներ ենք: Մենք խեղճին տեսնելիս պետք է նրա հետ միասին կռիվ տանք նրա խեղճության դեմ: Պետք է կռիվ անենք, ագրեսիվ լինենք»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունը եղել է ընդդեմ հայի խեղճության լալկանության։

  • Կիսվել: