ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ճիշտ է արել, որ ասել է «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին». Վարդան Ղուկասյան

Ճիշտ է արել, որ ասել է «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին». Վարդան Ղուկասյան

2018 թվականին շատ ճիշտ է արել, որ ասել է «քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀԿԿ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանը:

«Ես չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկին և չգիտեի, որ այդ օրվա իշխանությունը բերել է Նիկոլին: Չէի պատկերացնում, որ երկուսն իրար հետ համագործակցված աշխատում էին, եթե իմանայի ուրիշ ձև կանեի: Ես որ քաղաքապետ էի, չէի ուզում կուսակցական պատկանելիություն ունենալ, բայց կուսակցությունները անհատներին խեղդում էի, մի խոսքով, իրենց խնդրանքով դարձա հանրապետական եւ 2007-ից 2012 թվականը ՀՀԿ-ի նիստերին չեմ մասնակցել, ոչ անդամավճար եմ տվել, ոչ էլ ինձ կուսակցական եմ դարձել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

  • Կիսվել: