կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ճիշտ չէ այն միտքը, որ Ռուսաստանը բանակցային գործընթացից հանել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Նալբանդյան

Ճիշտ չէ այն միտքը, որ Ռուսաստանը բանակցային գործընթացից հանել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Նալբանդյան

Ճիշտ չէ այն միտքը, որ Ռուսաստանը բանակցային գործընթացից հանել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս մասին Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում  ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Բանակցային ողջ գործընթացի ընթացքում կարգավիճակի հարցը եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում»,- ասաց Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կարևոր է, թե որքանով համանախագահներին կհաջողվի շարունակել բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի հարցով:

  • Կիսվել: