շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու համար իրականացվել են  հակաճգնաժամային միջոցառումներ․ Ջանջուղազյան

Ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու համար իրականացվել են հակաճգնաժամային միջոցառումներ․ Ջանջուղազյան

Անցած տարի իրականացվել է ճգնաժամին համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն: Ըստ այդմ՝ ծախսերի մասով որևէ պարտավորություն չի նվազեցվել, հակառակը՝ առաջարկվել է նոր պարտավորությունների իրականացում, քանի որ, ըստ նախարարի, ճգնաժամային իրավիճակում փոխվում է նաև սպասումը Կառավարությունից և բյուջեից:  Այս մասին այսօր  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2020 թվականի բյուջեի ինն ամիսների կատարողականի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նա նաև նշեց, որ իրականացվել են հակաճգնաժամային միջոցառումներ՝ մեղմելու ճգնաժամի բացասական ազդեցությունը: «Գիտակցելով, որ տնտեսական անկումն ու հարկային եկամուտների ցածր մակարդակն անխուսափելի են, առաջարկվել է այդ իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն՝ ծախսերը չեն նվազել, արձանագրվել է զգալի ցածր հարկային եկամուտների մակարդակ, և դրա գինը պակասուրդի ավելացումն էր, որը հնարավոր է միայն պետական պարտքի մակարդակի փոփոխությամբ»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանը հայտնեց, որ 2020-ի ինն ամսվա ծրագրով եկամուտների համար նախատեսված ցուցանիշը կատարվել է 98.8 տոկոսով, ծախսերի համար՝ 84.4 տոկոսով:

  • Կիսվել: