շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ճապոնիայում ՀՀ դեսպանն ընդունել է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոուեին

Ճապոնիայում ՀՀ դեսպանն ընդունել է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոուեին

Հոկտեմբերի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոուեին, ով 1993-2000թթ. եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր, հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում նախատեսվող հայ-ճապոնական մշակութային միջոցառումներին, մասնավորապես՝ Արամ Խաչատուրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ կազմակերպելուն առնչվող հարցեր:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հ. Ինոուեին Հայաստանի համար դժվարին տարիներին մեր երկրում մշակութային գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայկական երաժշտությունը մինչ օրս Ճապոնիայում տարածելու համար:

  • Կիսվել: