երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ճապոնիայի վարչապետը մերժել է Թրամփի՝ ռուսական գազից հրաժարվելու առաջարկը

Ճապոնիայի վարչապետը մերժել է Թրամփի՝ ռուսական գազից հրաժարվելու առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը դժվարություններ կստեղծի երկրի համար, հաղորդում է Reuters-ը:

Ճապոնական կողմը ընդգծել է, որ Ռուսաստանից մատակարարումները կազմում են հեղուկացված բնական գազի ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 9%-ը:

Տակաիչին նշել է, որ այս գնումներից հրաժարվելը կվնասի Ճապոնիայի էներգետիկ անվտանգությունը և կհանգեցնի էլեկտրաէներգիայի գների բարձրացման։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 27-ին այցելել է Ճապոնիա, որտեղ հանդիպել է Ճապոնիայի կայսեր և վարչապետի հետ:

  • Կիսվել: