Ճապոնիան դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանին
Ճապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի հարվածը Իրանին, մինչդեռ Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքեր են գործադրվում, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան։
«Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ Իրանի միջուկային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները, շարունակվում են», - ասել է նա մամուլի ասուլիսում։ «Ճապոնիան խստորեն դատապարտում է այս գործողությունները, որոնք հանգեցնում են [լարվածության] սրման», - հավելել է նախարարը։