երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճանապարհային անվտանգության և արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովման հարցերը՝ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում

Ճանապարհային անվտանգության և արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովման հարցերը՝ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստին։ Քննարկման մանրամասները ներկայացվում են Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:
Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։
 
Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ:
 
Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից են երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։
Օրակարգային հարցերը վերաբերել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին։

  • Կիսվել: