չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Ալավերդու օրը», Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը շնորհավորել է Լոռու մարզպետը

«Ալավերդու օրը», Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը շնորհավորել է Լոռու մարզպետը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ալավերդու օրվա», Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ․

«Սիրելի ալավերդցինե՛ր, հարգարժա՛ն հանքագործներ և մետալուրգներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մեր սիրելի Ալավերդի քաղաքի խորհրդանշական օրվա և այս յուրահատուկ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Ալավերդին ծնունդ է առել հենց որպես հանքագործների և մետալուրգների քաղաք՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, քաղաքի հանդեպ ձեր նվիրական ու անսահման սիրո գիտակցումի: Այսօր Ալավերդին Լոռու ամենայուրօրինակ բնակավայրերից մեկն է՝ փոքր, բայց հեքիաթային, աննկարագրելի գեղեցիկ բնությամբ և պատմական ու մշակութային տեսարժան վայրերով հարուստ:

Ոլորտի սիրելի մասնագետնե՛ր, ձեր քրտնաջան և ծանր աշխատանքն ապահովում է կայուն զարգացում, շենացնում է երկիրը: Վստահ եմ, որ ալավերդցու արարելու համառ ձգտումը կօգնի մեզ բոլորիս միասին հաղթահարել բոլոր դժվարությունները և դարձնել սիրելի քաղաքն առավել հարմարավետ ու զարգացած:

Սիրելի ալավերդցինե՛ր,

կրկին շնորհավորում եմ, ձեզ ամուր առողջություն եմ մաղթում, լավատեսություն, անսպառ եռանդ, մեծ հնարավորություններ՝ հայրենիքի բարեկեցությունն ու տնտեսական հզորացումն ապահովելու գործում, ապրեք և արարեք հայրենի քաղաքում»:

  • Կիսվել: