ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լոռու մարզպետը պարգևատրեց երկամյա երեխային փրկած քաղաքացուն

Լոռու մարզպետը պարգևատրեց երկամյա երեխային փրկած քաղաքացուն

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց և շնորհակալագրով պարգևատրեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին, ով օրեր առաջ սեփական կյանքը վտանգելով, Դեբեդ գետից անգիտակից վիճակում դուրս էր բերել երկամյա Արևիկին, ցույց տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:
Возможно, это изображение 4 человека, люди стоят, люди сидят и в помещении
 
Ինչպես հայտնում են Լոռվա մարզպետարանից, հանդիպմանը ներկա էին Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ:
Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении
 
«Դուք, սեփական կյանքը վտանգելով, երկրորդ կյանք նվիրեցիք մանկահասակ երեխային: Ես շնորհակալ եմ ձեզ խիզախության, սխրանքի և անձնուրացության համար: Հերոսները միայն մարտի դաշտում չեն, այլև՝ մեր կողքին, հպարտանում եմ ձեզնով»,- ասաց Ա. Խաչատրյանը:
 
Զրույցի ընթացքում Ժիրայր Պողոսյանը նշեց, որ ճանապարհաշինարար է, ամուսնացած է, ունի 3 երեխա: Նա ևս իր գոհունակության խոսքերն ուղղեց մարզպետին ուշադրության և գնահատանքի համար:
 
Հիշեցնենք, որ երկամյա Արևիկը դեռևս բուժում է ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, ընթացքի մեջ են երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները:

  • Կիսվել: