հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Թայվան է մեկնել ԱՄՆ կոնգրեսականների երկու պատվիրակություն

Թայվան է մեկնել ԱՄՆ կոնգրեսականների երկու պատվիրակություն

ԱՄՆ կոնգրեսականների երկու պատվիրակություն մեկնել է Թայվան, չորեքշաբթի տեղեկացրել է կղզու արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարար Ու Չժաոսեն ճաշկերույթի ժամանակ ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություններին։ Մենք շնորհակալ ենք մեր բարեկամներին պաշտպանության հարցերի, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում Թայվանի դերի բովանդակալից քննարկման համար»,- նշվել է գերատեսչության Թվիթերի պաշտոնական աքաունթում։

Մինչ այդ կղզու ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ամերիկացի կոնգրեսականների երկու պատվիրակությունները, որոնք գլխավորում են Ներկայացուցիչների պալատի անդամներ, հանրապետական Բրեդ Վենսթրուպը եւ դեմոկրատ Սեթ Մոուլթոնը, կղզում կմնան մինչեւ հոկտեմբերի 13-ը։ Պատվիրակությունների կազմում են նաեւ կոնգրեսականներ Քայ Կախելեն եւ Մայքլ Վալցը։

  • Կիսվել: