Թայեքս գործիքի հայաստանյան պորտֆոլիոն համակարգող Լուկա Սավիոլոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում
Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման Թայեքս գործիքի հայաստանյան պորտֆոլիոն համակարգող Լուկա Սավիոլոյի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Թայեքսը կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որը տրամադրում է հիմնականում անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Թայեքսը տրամադրում է չորս տեսակի աջակցություն՝ աշխատաժողովներ, փորձագիտական առաքելություններ, գնահատողական առաքելություն, ճանաչողական այցեր։
2026 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, Թայեքսի ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ կարիքներից։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը։


