չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տավուշի սահմանագոտուց բնակչության տարհանում չի նախատեսվում․ մարզպետարանի պարզաբանումը

Տավուշի սահմանագոտուց բնակչության տարհանում չի նախատեսվում․ մարզպետարանի պարզաբանումը

 Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին գրված է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում․

«Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով  պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: