հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թավիշը բերելով իշխանության՝ երևաց, թե ինչքան արժանապատիվ մարդ կա, ինչքան դավաճան կա. Գասպարյան

Թավիշը բերելով իշխանության՝ երևաց, թե ինչքան արժանապատիվ մարդ կա, ինչքան դավաճան կա. Գասպարյան

Այսօր Para. Tv-ի հետ հարցազրույցի ժամանակ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ թիրախավորել սպային՝ պետության համար կանգնած, շատ դաժան կարող է նստել:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես սպա եմ, ես շաղախված եմ այս երկրի հետ, ես ընկերներ ունեմ այս երկրում թաղված և պատահաբար մի 30 տարի ավել եմ ապրում, քան իմ ընկերները: Չնայած հիմա մտածում եմ, այդ տղերքի բախտը՞ բերեց, որ զոհվեցին, թե մեր բերեց, որ ողջ մնացինք:

Տղաները հերոս դարձան, իսկ մենք՝ թիրախ: Իսկ թիրախավորել սպային, պետության համար կանգնած, շատ դաժան կարող է նստի: Իմ համար պետությունն է կարևոր, թե քաղաքական կուսակցությունները ինչ հարցեր կլուծեն իրար մեջ, թող նստեն լուծեն և եթե այդ լուծման ընթացքում պետությանը վտանգ է սպառնում, արդեն գործ ունեն իմ տեսակի հետ:

Չեմ ուզենա այն խոսքը իրականություն դառնա, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով: Եթե քաղաքականությունը զբաղվում է ինձանով, ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ, ես մեռնելուց չեմ վախենում , ես ապրելուց եմ վախենում՝ այս երևույթների մեջ:

Ու վախենում եմ, ոչ թե իմ համար, այլ իմ երեխաների, և իմ թոռների համար, մենք այս երկիրը չենք սարքել, որ արվամոլություն գովաբանեն, փառաբանեն, խառնում են մեր երկիրը, մենք փոքրաքանակ մեր մենտալիտետը ունեցող մարդիկ ենք՛՛:

Խոսելով այն մասին, թե այս երկու տարիների մեջ իրեն հարցաքննե՞լ են, թե՞ ոչ, նա ասաց. ՛՛Վերջին երկու տարում անընդհատ հարցաքննում են: Այն ինչի մասին, որ հարցաքննում են, իսկ հիմա մի քանիսով էլ մեղադրանք կա, իրենք էլ գիտեն, որ այդպես չէ, ինձնից լավ գիտեն, իրենք էլ գիտեն ճշմարտությունը: Խոսելիս էլ աչքերիս մեջ չեն նայում, ասեմ ավելին, ցույց են տալիս, որ մենք չկանք, մեզ վերևից են ասում:

Մենք չստեղծեցինք ձեր պատկերացրած ոստիկանությունը, բայց դուք ստեղծում եք այնպիսի ոստիկանություն, որ մենք սուրբ էինք այդ առումով, այն, ինչ ես տեսնում եմ շատ ժամանակ, ինձ վատ եմ զգում դրանից: Վերջին ոստիկանապետը հույս ունեմ օպերատիվ փորձ և պրակտիկա ունի: Կարծում եմ, եթե չկրկնի նախկինների սխալները, կունենա հաջողություն, եթե կրկնի չի ունենա հաջողություն՛՛:

Գասպարյանն ընդգծեց նաև, որ տեսնում է, որ ոստիկաններն անպաշտպան են: Այս առնչությամբ նա նշեց. ՛՛Չի կարելի ոստիկանին ամեն բանում դեմ տալ, բաներ կան, որ ոստիկանապետն իր որակով, մակարդակով պետք է կարգավորի, իր տեղակալները , վարչության պետերը կարող են կարգավորել՛՛:

Լրագրողի հարցին, թե եթե հանդիպի Նիկոլ Փաշինյանի և ոստիկանապետի հետ, ի՞նչ մեսիջներ կփոխանցի նրանց, Գասպարյանը նշեց, որ բոլոր թերությունները սիրով կբացատրի: ՛՛Ես համոզված եմ, որ կարող էի քարը տեղից տեղաշարժել, ես գիտեմ իմ ուժը, գիտեմ ճշմարիտ խոսելը չերևակայելը, շատ բան ունեմ ասելու: Ես մի առիթվ ասել եմ՝ թավիշը բերելով իշխանության՝ երևաց՝ ինչքան արժանապատիվ մարդ կա, ինչքան դավաճան կա, ինչքան բարոյական և անբարոյանական կա, ինչ -որ պրոցեսներ տեղի ունեցան, բայց դա դիտել որպես կառավարման ձև, չի աշխատում՛՛,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաև իր պաշտոնավարման տարիներին և այն հարցին, թե եղե՞լ են անձինք, որ ոստիկանությանը իրենց շահերն են փորձել թելադրել, և ինքն ինչպե՞ս է լուծել այդ հարցը, եթե նման բան եղել է:

Գասպարյանն ասաց. ՛՛Իմ ամբողջ ծառայության ընթացքում չի եղել երբեք այս կամ այն պաշտոնատար անձի կամ կուսակցության պատվերը կատարեմ և մտածեմ, որ չանեմ՝ խնդիրներ կունեննամ: Դուք գիտե՞ք ես ինչքան խնդիրներ եմ ունեցել Հանրապետական կուսակցության որոշ անձանց հետ՛՛:

Իր գործունեության տարիների մասին թեման շարունակելով՝ նախկին ոստիկանապետն ասաց.  ՛՛Ես շուրջ երեք տարի փորձել եմ բացատրել տղաներին, որ հանցագործությունները`բնակարանային գողությունները, կողուպուտները չի կարելի թաքցնել, վատ սովորություն ունեն շատ ոստիկաններ թվերով ցույց տալ, թե ինչքան հանցագործություն կա: Ես 3 տարի բացատրում էի, որ հանցագորոծությունը գրանցելու համար չեն դատում, իսկ չգրանցելու համար՝ դատվում են... Մինչև սստիպված չեղա մի քանի հոգու դատել, մինչև հասկանան, որ չի կարելի նույնը կրկնել և հասել էինք նրան, որ հանցագործությունները չէին թաքցնում: Ականջիս հասնում են, որ մարդիկ այդ սովորությունը շարունակում են՛՛:

  • Կիսվել: