Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել
Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ բարեկարգվում է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը (Պլանի գլուխ, գյուղինստիտուտից վերեւ)։
«Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել։ ՀՈԱԿ-ի ուժերով գոտում արդեն գործում է ոռոգման համակարգը, տարածքը մաքրվել է, նախապես ծանուցելուց հետո հատվել են անկենդան ծառերը: Արդեն կանաչն է գերակշռում:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի ծրագրով, պուրակը վերջնականապես կբարեկարգվի»:


