հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք.Արարատ Միրզոյան

Տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք.Արարատ Միրզոյան

Ընթացիկ տարին ամենևին չէր ընթանում և չի ընթանում այնպես, ինչպես որ մենք փորձում էինք և սա ասելիս առաջին հերթին նկատի ունենք ամենաթարմ օրինակը՝ ԼՂ-ի էթնիկ զտումները, պրոցես, որի արդյունքում ԼՂ բնակչությունը չունեցավ այլ ելք, քան փրկվելու համար լքել իրենց տները, բնօրրանը, հայրենիքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Արձանագրելով, որ ներկայում Հայաստանում առկա են 100 հազարից ավել փախստականներ՝ Միրզոյանը հայտնեց, որ նրանց կարիքների երկարաժամկետ լուծում տալը նաև ԱԳՆ-ի ուսերին է  ծանրանում, դառնում ԱԳՆ-ի նպատակներն ու խնդիրենրը:

Նա ասաց, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

«Ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի 3-4 օրում ընդունել 100-ից ավել փախստական և այն որևէ  ալեկոծություններ չառաջացնի, սկսած ներքաղաքական կյանքից, մինչև տնտեսական, սոցիալական համակարգերը»,-հայտարարեց Միրզոյանը:

Անցնելով արտաքին քաղաքականության խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց. «Բռնագաղթը մեծ բարդություններ է առաջացնում հիմնական քաղաքական օրակարգի խնդրում՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ-ի շուրջ, այն է՝ խաղաղության օրակարգը և ՀՀ չորս հարևանների հետ առնվազը խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում՝ սերտ համագործակցայի կամ բաեկամական հարաբերությունների ձևավորմանը»:

  • Կիսվել: