հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տարեց անձանց խնամքը կազմակերպելու համար Համայնքային փոքր տներ կկառուցվեն

Տարեց անձանց խնամքը կազմակերպելու համար Համայնքային փոքր տներ կկառուցվեն

2019 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության եւ նիդեռլանդական «Avondglans» հիմնադրամի միջեւ կնքվել է նվիրաբերության պայմանագիր, որի շրջանակներում տարեց անձանց խնամքը կազմակերպելու համար Համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով, հիմնադրամը հատկացրել է 100 հազար եվրոյի չափով ֆինանսական միջոցներ:

Նախատեսվում է աշխատանքներն իրականացնել երեք փուլով՝

1-ին փուլում կիրականացվեն տան գնման հետ կապված աշխատանքները,

2-րդ փուլում կիրականացվեն նախագծային և վերանորոգման աշխատանքները,

3-րդ փուլում՝ կահավորման աշխատանքները:

Առաջին փուլում, որն իր մեջ ներառում է տան գնումը, փոխանցվելու է ընդհանուր գումարի 40%-ը` որպես կանխավճար, երկրորդ փուլում, որն իր մեջ ներառում է նախագծային և վերանորոգման աշխատանքները, փոխանցվում է ընդհանուր գումարի 40%-ը՝ առաջին փուլի կատարողականը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, երրորդ փուլում, որն իր մեջ ներառում է կահավորման աշխատանքները, փոխանցվում է ընդհանուր գումարի 20%-ը՝ երկրորդ նախորդ փուլի կատարողականը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: 

Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքիտուն), այդ թվում 7-ը՝ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը: 

Սաիյանը նշեց, որ նախատեսվում է այս փուլում պետական բյուջեի ծախսերն ու եկամուտներն ավելացնել 24 մլն 133 հազար դրամով կամ ավելի քան 45 հազար եվրոյի չափով:

Նրա խոսքով, այս պահին հիմնական պահանջն այն է, որ յուրաքանչյուր խնամվողի հաշվով առնվազն 6 քմ բնակելի տարածք է հասնում:

  • Կիսվել: