Տարբեր բնագավառներում փոփոխությունները միշտ էլ կլինեն․ Սասուն Միքայելյանը՝ Արցախի ՊԲ հրամանատարի նշանակման մասին
Մենք 20-րդ դարի վերջում ծնկի բերեցինք մեր դարավոր թշնամուն և, ինչպես նշում էր Սպարապետը, այս երկրի սահմանները գծվել են արյամբ, պետք է ամրապնդվեն քրտինքով: Ամեն մի հայ իր բաժին բեռը պետք է վերցնի: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Նա, անդրդադառնալով Արցախի ՊԲ նոր հրամանատարի նշանակմանն ասաց, թե Ջալալ Հարությունյանին շատ լավ է ճանաչում, վերջինս շատ լավ զինվորական է. «Տարբեր բնագավառներում փոփոխությունները միշտ էլ կլինեն»,- շեշտեց Միքայելյանը։
Խոսելով ՊԲ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանի գործունեության մասին՝ իմքայլական պատգամավորը նշեց, որ ժամանակ նորմալ բանակ է եղել, փոփոխությունը չի նշանակում, որ թերություններ են եղել. «Լավին փոխարինում ենք ավելի լավով»:


