հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Տարածաշրջանը մոտ ժամանակներում կդառնա շատ ավելի անվերահսկելի և անկախատեսելի. արաբագետ

Տարածաշրջանը մոտ ժամանակներում կդառնա շատ ավելի անվերահսկելի և անկախատեսելի. արաբագետ

Արաբական աշխարհի որոշ երկրներ 21-րդ դարում՝ նոր իրողությունների համատեքստում, պետք է նոր քայլեր և տեսլականներ մշակեն, որպեսզի կարողանան դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, այլապես այդ երկրներում իրավիճակը էլ ավելի կսրվի։ Այս մասին Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Նա, մասնավորապես նշեց, որ 21-րդ դարի նոր իրողությունների կոնտեքսում մենք պետք է տեսնենք մեզ հայտնի երկրների մոտեցումներում որոշակի փոխակերպումներ, և եթե  այդ փոխակերպումները ստացվեն, կունենանք ստացված փորձեր տարածաշրջանում, չի հաջողվի՝ կտեսնենք նոր, է՛լ ավելի սրվող իրավիճակ։

Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանը մոտ ժամանակներում կդառնա շատ ավելի անվերահսկելի և անկախատեսելի։ Նա ասաց, որ մենք պետք է պատրաստ լինենք գործընթացներին, դրանք կարող են բումերանգի պես ազդել ՀՀ-ի ու Արցախի վրա:

 

 

 

  • Կիսվել: