Տարածաշրջանում Վրաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար. Կոստանյան
Մենք Վրաստանի հետ դեռևս այս տարվա հունվարին կնքել ենք ռազմավարական գործընկերության հռչակագիր, և, բնականաբար, տարածաշրջանում Վրաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար, Վրաստանում կայունությունը շատ կարևոր է մեզ համար։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Մեզ համար կարևոր է Վրաստանը նաև որպես Եվրամիության անդամության թեկնածու երկիր, և կարծում ենք, որ մենք համատեղ պետք է կոորդինացնենք մեր գործողությունները տարբեր ուղղություններով»,- նշեց նա։