ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական լուծումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է. Զախարովա

Տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական լուծումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է. Զախարովա

Տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական լուծումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական արևելյան սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, որոնք հանգեցրել են երեք հայ զինծառայողի մահվան։

Նա նշել է, որ ռուսական կողմը լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրացմամբ և կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ուղով:

«Երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական բաղադրատոմսը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանագծման և հաջորդիվ սահմանազատման գործընթացի հնարավորինս արագ գործարկումն է, ինչպես որ ֆիքսվել է երեք պետությունների ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունում: Կարևորը գործը տանել համապատասխան երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել համակողմնանի խորհրդատվական աջակցություն»,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: