հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի  ներսում լուծվեն. Իրանի դեսպանը՝ 3+3 ձեւաչափի մասին

Տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն. Իրանի դեսպանը՝ 3+3 ձեւաչափի մասին

Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի  ներսում լուծվեն: Այս մասին, այսօր Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետեւանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա: Ուստի, երբ ասում ենք 3+3, դա տարածաշրջանի երկրների եւ այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, այդ շրջանակում ընդգրկում է, որի շրջանակում մենք պետք է հասնենք հարատեւ խաղաղության:

Սա պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի շրջանակում, միայն քաղաքական կողմը չպետք է դիտարկել, այլեւ տնտեսական հարցեր, առեւտրի հարցեր, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների հարցեր»,-ասաց նա:

  • Կիսվել: