Թաքցնելու ոչինչ չունեմ․ Սերժ Սարգսյանը ժամանել է ԱԺ
Ես ավելի շատ եմ շահագրգռված շփվել, խոսել լրատվամիջոցների հետ, քանի որ ոչինչ չունեմ թաքցնելու, այսօր Ազգային ժողովի բակում, մինչև Քննիչ հանձնաժողովի նիստի սկսվելը հայտարարեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին, Սարգսյանը հայտարարեց․
«Իրոք, եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հետաքրքրող հարցերին՝ ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին իմ մանսակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո։ Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստը անցկացնել ապրիլի 16-ին, և ինչպես հայտնի է, արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Հարցն այնքան կարևոր է, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացեն ոչ ձեզ և ոչ էլ մեր հանրությանը, ուստի ես ձեզ խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին և միայն ապրիլյան իրադարձությունների մասին կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»։
Հարցին՝ ասելիք ունի՞, նախկին նախագահը հորդորեց չշարունակել ճեպազրույցը և թույլ տալ գնալ հանձնաժողով՝ նիստի։
Հիշեցնենք՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան այսօր մասնակցելու է 2016-ի ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, պատասխանելու է պատգամավորներին հետաքրքրող հարցերին։