երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թալիշ ժողովուրդն աջակցում է Հայաստանին

Թալիշ ժողովուրդն աջակցում է Հայաստանին

Թալիշական կազմակերպությունները դատապարտել են Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները եւ հակամարտության սրումը: Այս մասին հայտնում է infoteka24-ը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ալիևների կլանի տոտալիտար ռեժիմը կրկին ցույց տվեց իր դեմքը և փորձում է ժողովրդին ներքաշել պատերազմի մեջ, որը ձեռնտու է միայն իշխող վերնախավին։ Ադրբեջանում տիրում է կորոնավիրուսի համաճարակ, նավթի համաշխարհային գները նվազել են, տնտեսությունը անկման մեջ է, և նրանք որոշել են ժողովրդի ուշադրությունը շեղել խնդիրներից ։

Մենք նման մոտեցում չենք ընդունում։ Հայերը թալիշներին թշնամիներ չեն։ Մենք դատապարտում ենք Ալիևի ագրեսիվ ոտնձգությունները և կոչ ենք անում թալիշներին չմասնակցել այն գործողություններին, որոնք վնասում են մեր ազգային շահերին և ձեռնտու են Բաքվի ռեժիմին։ Ժամանակն է հասկանալ, որ այժմ պետք է համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ Ալիևների և Հայաստանի հետ պատերազմի դեմ։ Թալիշստանն ինքը պետք է որոշում կայացնի, թե ում հետ է պատերազմելու, իսկ ում հետ ՝ ոչ։ Թալիշները չպետք է զոհվեն Հայաստանի հետ սահմանին, թալիշները պետք է կառուցեն իրենց պետությունը»։

Նշենք, որ թվով 2 մլն թալիշ ապրում են իրենց պատմական հայրենիքում ՝ Ադրբեջանի հարավային շրջաններում ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: