հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թագուհի Թովմասյանը պատգամավորներին կոչ արեց չվիրավորել միմյանց

Թագուհի Թովմասյանը պատգամավորներին կոչ արեց չվիրավորել միմյանց

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կոչ է անում պատգամավորներին լինել զուսպ և միմյանց չվիրավորել:   

«Որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ վերջին անգամ խնդրում եմ, հորդորում եմ իմ բոլոր գործընկերներին լինել զուսպ, հանդուրժող և միմյանց չվիրավորել: Եվ իշխանությանը՝ առանձնահատուկ քաղաքական խոսքի նկատմամբ եղեք հանդուրժող, լսեք ձեր հասցեին քննադատությունը:  Գիտեմ` իսկապես դժվար է պատերազմից հետո գալ և այն ճշմարտությունը լսել, որ չեք ուզում, բայց պետք է լսեք», Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում ասաց Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանը կոչ է անում յուրաքանչյուրին իր վարքագծին տեր կանգնել: Ըստ պատգամավորի` միայն այդպես կարելի է առաջ գնալ:

  • Կիսվել: