երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Քննակրվել են Հայաստանում և Արցախում երեխաների խախտված իրավունքներին առնչվող հարցեր․ Թագուհի Թովմասյանը և Ասպրամ Կրպեյանը հանդիպել են  Ֆիլիպ Դ․ Ժաֆեի և  Յան Կուլիուի հետ

Քննակրվել են Հայաստանում և Արցախում երեխաների խախտված իրավունքներին առնչվող հարցեր․ Թագուհի Թովմասյանը և Ասպրամ Կրպեյանը հանդիպել են Ֆիլիպ Դ․ Ժաֆեի և Յան Կուլիուի հետ

Երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ևԱսպրամ Կրպեյանը հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Դ․ Ժաֆեի և շվեյցարական “Terre des hommes” ՀԿ-ի Արդարադատության հասանելիության ծրագրի ղեկավար Յան Կուլիուի հետ։ 
 
«Քննարկեցինք Հայաստանում և Արցախում երեխաների խախտված իրավունքներին առնչվող կարևորագույն հարցեր։
 
Հյուրերի ուշադրությունը հրավիրեցի վերջերս ոստիկանության Էրեբունու բաժանմունքում անչափահասներին ծեծի ենթարկելու դեպքի վրա, որի առնչությամբ զեկույց էի ուղարկել վերջիններիս։
 
Առանձնահատուկ շեշտեցի Արցախում, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ գյուղերում ապրող անչափահասների՝ Ադրբեջանի կողմից ոտնահարվող իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը՝ մեկ անգամ ևս հիշատակելով Ադրբեջանի կողմից արցախահայ երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքը։
 
Հյուրերը մտահոգված էին մարդու իրավունքների խախտման նման դեպքերով, և նրանք էլ ընդգծեցին, որ պատրաստ են ընդլայնել համագործակությունը մարդու, մասնավորապես՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։ «Առավել գործուն քայլերի, քան պարզապես խոսքերի կարիք կա», նշեց ՄԱԿ-ի երեխաների կոմիտեի փոխնախագահը։
 
Հանդիպման վերջում արձանագրեցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտական գործընթաց է, որը պահանջում է ամենօրյա ժրաջան աշխատանք։ Այս առումով կարևորում եմ քաղաքակիրթ երկրի փորձն ու փորձառությունն ուսանելը»,- հանդիպման մասին գրառում է կատարել Թագուհի Թովմասյանը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: