հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թագուհի Թովմասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի մասնակցին, ով մակարոնի արտադրամաս է հիմնել

Թագուհի Թովմասյանն ընդունել է 44-օրյա պատերազմի մասնակցին, ով մակարոնի արտադրամաս է հիմնել

44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գևորգյանը դիմել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Պատգամավորը նշում է, ոևր Գևորգյանը  մասնակցել է թեժ պատերազմական գործողություններին, սեփական միջոցներով կազմակերպել վիրավոր զինվորների տարհանումը մարտի դաշտից և տեղափոխումը Արցախից։

May be an image of 2 people, people sitting and indoor

"Հերոսը այժմ իր սեփական միջոցներով հիմնել է մակարոնի արտադրամաս, որտեղ աշխատում են պատերազմի մասնակից և հաշմանդամություն ստացած երեք տղաներ, ցանկություն ունեն արտադրությունը մեծացնել և հաշմանդամություն ստացած ավելի շատ տղաների աշխատանքով ապահովել։

Ժիրայր Գևորգյանը մինչ ընտրությունները բանավոր համաձայնություն էր ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ օգնություն կստանա, իսկ ընտրություններից հետո դիմումներն անպատասխան են մնացել։

ԱԺ-ում ընդունեցի տղաներին, ծանոթացա արված աշխատանքներին և հետագա պլաններին։
Դիմել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ խնդրելով առաջնահերթ դիտարկել բարձրացված հարցը, հստակեցնել դրա լուծման հնարավորությունների շրջանակը և ըստ հնարավորության իրականացնել համապատասխան քայլեր՝ տղաներին օգնելու ուղղությամբ",- հայտնում է Թովմասյանը։

  • Կիսվել: