ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սյունիքը Թուրքիայի յուղոտ պատառն է, ՌԴ-ին էլ ձեռնտու է զորք ունենալ այնտեղ․Վազգեն Մանուկյան

Սյունիքը Թուրքիայի յուղոտ պատառն է, ՌԴ-ին էլ ձեռնտու է զորք ունենալ այնտեղ․Վազգեն Մանուկյան

«Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» խորագրով կլոր սեղան քննարկմանը ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ի և այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի շահերին։

«Մի կողմ դնենք այն, թե Ռուսաստանը ուզում է «միջանցք», թե ոչ։ Այն, որ «միջանցքը» և ամբողջ Սյունիքը շատ կարևոր են Թուրքիայի համար, նորություն չէ։ Սյունիքը Թուրքիայի ցանկությունների ամենայուղալի պատառն է։ Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքը ունենալ Սյունիքում, որովհետև եթե վերահսկողության հարց լինի, ապա Ռուսաստանը իր վրա կվերցնի այն, կոմպրոմիս է։

Հայաստանին պետք չէ այդ «միջանցքը», մեզ նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չէ։ Ամբողջ վեճը գնում է Սյունիքով Նախիջևան ճանապարհ բացելու մասին»,- ասել է Մանուկյանը։

  • Կիսվել: