Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում. Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանել է հարցին, թե ինչ վտանգ է տեսնում այն բանում, որ ցանկանում են 300,000 ադրբեջանցի բնակեցնել Հայաստանում:
Նա, մասնավորապես, նշել է. «Սյունիքը կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի Գյոյչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրքացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացեք, մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ, որից մեկը թողնելու ենք Փաշինյանի համար՝ թմբուկ նվագելը»:


