Սյունիքում ում հետ մենք հանդիպել ենք, բոլորը գոհ էին Նիկոլ Փաշինյանից. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը վստահեցնում է, որ Սյունիքում իրավիճակը նորմալ է։
«Ես ուղղակի ձեզ խնդրում եմ՝ մի անգամ գնացեք Սյունիք, ինքներդ վերցրեք այդ մարդկանցից հարցազրույց եւ իմացեք՝ ինչ վիճակ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ բնակիչները զանգահարում, ահազանգում են, Ղազարյանն արձագանքեց. «Մեկ երկո՞ւսը: Դուք ինձ հարցնում եք՝ ինչպե՞ս է անցել Սյունիքի այցը, ես ասում եմ՝ շատ լավ»: Նա հավաստիացրեց, որ բնակիչների հետ հանդիպումները սպոնտան են եղել. «Սպոնտան իջնում էր, մարդիկ էին ուզում հանդիպել, կանչում էին»:
Հարցին՝ բոլոր սյունեցիները գո՞հ են Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքներից, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես չգիտեմ, բայց ում հետ մենք հանդիպել ենք, բոլորը գոհ էին»: