կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ երեկ Սյունիքի մարզում  Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով: Մահացածը 18-ամյա զինծառայող է, վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև վիճաբանություն է եղել դանակի և զենքի գործադրմամբ: 

 

  • Կիսվել: