հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի․ «Հրապարակ»

Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՌԴ-ն 2023-ից ի վեր ջանում է Սյունիքում հյուպատոսություն հիմնել, իսկ ՀՀ իշխանությունները տարբեր պատճառաբանություններով տորպեդահարում են դա, Ֆրանսիայի՝ ամիսներ առաջ հայտնած ցանկությունը մոտ օրերս կյանքի կկոչվի։

Հունիսի 2-ին Գորիսում կկայանա հայ-ֆրանսիական համաժողով, նույն օրն էլ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսության բացման արարողությունը կլինի։ Գրել էինք, որ հյուպատոս է նշանակվելու «Գորիսի ֆրանսախոսների միություն» ՀԿ նախագահ Կարմեն Ափունցը:

Փորձագիտական շրջանակներից արդեն հասցրել են կարծիք հայտնել, որ «Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսությունն ունենալու է խիստ ռազմական՝ հետախուզական նպատակ, որը ծառայելու է կոլեկտիվ Արեւմուտքին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: