չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի. Ֆրանսիայի դեսպան

Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի. Ֆրանսիայի դեսպան

Ինչո՞ւ Ֆրանսիան Սյունիքում Գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց: Գորիսում հարցը հնչեցրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ինքն էլ պատասխանել.

«Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, քանի որ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի:

Բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ: Եվ Գորիսում ու Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք ձեռքի տված»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը:

  • Կիսվել: