երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սյունիքի մարզպետը ներկայացրեց իրավիճակը Տաթև-Աղվանի ճանապարհին

Սյունիքի մարզպետը ներկայացրեց իրավիճակը Տաթև-Աղվանի ճանապարհին

Կառավարության այսօրվա նիստին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց իրավիճակը Տաթև-Աղվանի ճանապարհին:

Նրա խոսքով, աշխատանքներ իրականացվում են, բայց ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել:

«Որովհետև, հատկապես, փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճսանապարհահատվածի երկայնքով, մասնավորապես, Տաթևից Քաշունի ընկած հատվածն ամենավատ վիճակում է ու ցանկալի կլիներ տեպմն ավելացնել, որովհետև բավականին շատ մեքենաներ են այդտեղ վնասվում», - ասաց մարզպետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս պահին ձեռնպահ կմնա լրացուցիչ մեկնաբանություն անելուց, որովհետև փոխվարչապետին ու ՏԿԵ նախարարին հանձնարարականներ է տվել այդ առիթով, մյուս շաբաթ կանդրադառնան հանձնարարականների կատարման տեմպին ու ընթացքին:

«Կարևոր է արձանագրել, որ Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել են, նոր ճանապարհը Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է, այս ուղղությամբ կարևոր անելիք կա, հանձնարարականները նորից տրված են, հույս ունեմ՝ անընդհատ այս թեդմային անդրադառնալու կարիք չենք ունենալու», - ասաց նա:

  • Կիսվել: