ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սուսաննա Մարգարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության պետ

Սուսաննա Մարգարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության պետ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասով, 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի եզրակացությունը, ինչպես նաեւ Սուսաննա Մարգարյանի 2023 թվականի նոյեմբերի 1-ի դիմումը` կարգադրում եմ.

Սուսաննա Համլետի Մարգարյանին 2023 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության պետի (ծածկագիր` 1-1.2-6) պաշտոնում»:

 

  • Կիսվել: