հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սուրեն Գրիգորյանը դադարեցնում է պատգամավորական գործունեությունը

Սուրեն Գրիգորյանը դադարեցնում է պատգամավորական գործունեությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական գործունեության դադարեցման մասին։

«Երևի ենթադրվում է, որ երկար տեքստ պետք է գրեմ՝ ամփոփելով շուրջ երկու տարվա պատգամավորական գործունեությունս, փոխարենը ուղղակի կարճ ասեմ, թե ինչ եզրահանգման եկա այս երկու տարում։

Խորապես համոզված եմ, որ մեր պետության հաջողության գրավականն է միմյանց նկատմամբ սեր տածող, ներողամիտ, ուրիշի սխալը սեփական ջանքով ուղղելուն ունակ և աշխատանքի մշակույթ ունեցող հանրություն ունենալը։

Մնացածը, որքան էլ ավելի կարևոր թվա, երկրորդական է»,-գրել է պաատգամավորը։

  • Կիսվել: