երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։

Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի չորրորդ տուրից հետո «Արսենալը» պահպանել է մրցաշարը հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը կրկին աճել է 3 տոկոսով և այժմ կազմում է 23.53 տոկոս։

Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան»՝ հաղթանակի 14.33 տոկոսի հավանականությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 12.95 տոկոսի հավանականությամբ։

Հաջորդում են «Լիվերպուլը» (11.72 տոկոս), ՊՍԺ-ն (10.22 տոկոս), «Ռեալ Մադրիդը» (4.7 տոկոս) և «Բարսելոնան» (4.24 տոկոս)։

  • Կիսվել: