ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ վիրավորական արտահայտությունների համար և 600 000 դրամ փոխհատուցում կվճարի․ փաստաբան

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից՝ վիրավորական արտահայտությունների համար և 600 000 դրամ փոխհատուցում կվճարի․ փաստաբան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։

«Շնորհակալ եմ դատավոր Զ. Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար:

Հ.Գ. Պարզաբանեմ, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ մեր կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը»,-գրել է նա:

  • Կիսվել: