ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստուգման արդյունքներով նման բան չի հայտնաբերվել. Հայկուհի Հարությունյանը՝ Փաշինյանի չհայտարարագրված ժամացույցի մասին

Ստուգման արդյունքներով նման բան չի հայտնաբերվել. Հայկուհի Հարությունյանը՝ Փաշինյանի չհայտարարագրված ժամացույցի մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն հերքել է այն  տեղեկատվությունը, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարագրել իր թանկարժեք AWI ժամացույցը․ «Մենք այդ ամենը ստուգել ենք և ստուգման արդյունքներով նման բան չի հայտնաբերվել»,- ասել է նա։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:

ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես, ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:

Ըստ աղբյուրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: 

  • Կիսվել: