շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՍԾՏՀԿ-ում ՀՀ-ի սահմանած առաջնահերթություններն են համագործակցությունը, ներգրավվածությունը, կապակցվածությունը և կայունությունը. Կոստանյան

ՍԾՏՀԿ-ում ՀՀ-ի սահմանած առաջնահերթություններն են համագործակցությունը, ներգրավվածությունը, կապակցվածությունը և կայունությունը. Կոստանյան

Հայաստանը ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նշվում է, որ Հայաստանն իր առաջնահերթությունները ներկայացնելիս ղեկավարվել է ՍԾՏՀ կանոնադրությամբ, ինչպես նաև  ‹‹ՍԾՏՀ տնտեսական օրակարգն՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի կայուն ապագայի ճանապարհին›› փաստաթղթով։

Հայաստանի սահմանած առաջնահերթություններն են համագործակցությունը, ներգրավվածությունը, կապակցվածությունը և կայունությունը։

Այս տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ՍԾՏՀ-ում նախագահելու է Հայաստանը։

  • Կիսվել: