շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստոլտենբերգը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին

Ստոլտենբերգը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ժամանել է Թբիլիսի, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Օդանավակայանում դաշինքի ղեկավարին դիմավորել են արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Ստոլտենբերգը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է Վրաստանի կողքին:

«ՆԱՏՕ-ն ձեր կողքին է, երբ դուք շարունակում եք շարժվել ավելի ուժեղ ժողովրդավարության և ինտեգրման ճանապարհով, ինչպես նաև՝ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման, որով Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ըստ լրատվամիջոցների՝ նախատեսված է նաև Ստոլտենբերգի հանդիպումը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ:

Մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան:

  • Կիսվել: