հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ստիպված հրապարակի տոնածառի տեղն ենք տալու շեյխերին․ Փաշինյանը՝ Ծառուկյանի հետ կապված հայտնի միջադեպի մասին

Ստիպված հրապարակի տոնածառի տեղն ենք տալու շեյխերին․ Փաշինյանը՝ Ծառուկյանի հետ կապված հայտնի միջադեպի մասին

Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել: Եթե տեսնենք չենք կարողանում հարցը լուծելը, ստիպված Հանրապետության հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որպեսզի մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը: Այս մասին ասյօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր արաբ շեյխերի և քաղաքապետի հանդիպմանը՝ ասելով.

«Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրելու, որ նա զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի։ Թող որեւէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել, կկտրենք բոլորի թաթիկները»:

  • Կիսվել: