շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ստեփան Սաֆարյանն անդրադարձել է Հայրապետյանի՝ ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու մասին հայտարարությանը

Ստեփան Սաֆարյանն անդրադարձել է Հայրապետյանի՝ ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու մասին հայտարարությանը

ՀԽ նախագահ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու վերաբերյալ այսօրվա հայտարարությունը «նախկին համակարգի այլևս բաց ու անթաքույց հոխորտանք – ռևանշն է նոր, հետհեղափոխական իրականությանը»: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ այդ հայտարարությունը «սխալ է ընկալել որպես սոսկ անհատի խոսք՝ ուղղված մեկ այլ անհատի կամ անհատների խմբի

Հանրային խորհրդ նախագահը, մասնավորապես, գրել է. «Ռուբեն Հայրապետյանի <<ես եմ մի օր նրանց ասֆալտին պառկցնելու ու ոտքերս մաքրեմ իրենց վրա>> հայտարարությունը սխալ է ընկալել որպես սոսկ անհատի խոսք ուղղված մեկ այլ անհատի կամ անհատների խմբի։ Դա նախկին համակարգի այլևս բաց ու անթաքույց հոխորտանք - ռեվանշն է նոր, հետհեղափոխական իրականությանը, Նոր Հայաստանի դեռևս թույլ ու վախվորած, երբեմն անհարկի թավշյա քայլերին։

Այսքան ստույգ ոչ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն էին ձևակերպել, ոչ Հրայր Թովմասյանը /նրանք դա տեղավորում են իրավական ու քաղաքական բառախաղի տակ/, ոչ էլ նրանց ձայնակցող Արթուր Վանեցյանը։ Այդ հոխորտանքը լավագույն դեպքում լսել էին նախկին օլիգարխիայի ու համակարգի փողերից սնվող ու փողոցներում ակտիվիզմ խաղացող խմբակների շուրթերից։ Իսկ այժմ այն ճիշտ և ճիշտ պատշաճ շուրթերից է հնչում։

Բայց այստեղ առնվազն մի խոշոր հարցում հին Հայաստանի կարկառունները խոշոր վրիպում են. եթե մինչև այժմ հեղափոխության առաջնորդի թավշյա մոտեցումները հասարակության մեջ մնալու տեղ էր ապահովում նաև նրանց ու իրենց ընտանիքների համար, այժմ իրենց ձեռքով "կտրում են ծառի այն ճյուղը, որի վրա իրենք նստած են":

Պարզ հաշվարկ են արել հեղափոխությանը "հաղթող տղա" երևալու վրա, չպատկերացնելով թե ինչ հիմնավոր ատելության ռեակցիա են առաջացրել ու արդեն 2-րդ ու ավելի անողոք հեղափոխության պահանջ հասունացել, որն արդեն սրբել տանելու մասին։ Ռուբեն Մեհրաբյանը ճիշտ է ասում. հեղափոխությունները, այն էլ' ժողովրդավարական հեղափոխությունները, ինչպիսին Թավշյա հեղափոխությունն էր, չեն կարող ընդդիմություն ունենալ, այլ միայն թշնամիներ, որոնք փորձում են ամեն գնով զգետնել հեղափոխությանն էլ, ժողովրդավարությունն էլ։

Ու այդ թշնամու հետ իշխանություն-ընդդիմություն չեն խաղում, մանավանդ որ նրանք գաղափարական հակառակորդ կամ թշնամի չեն, այլ երկրի, իշխանության ու պետության բռնազավթում իրականացրած խումբ։ Պետության զավթում եղել է, ասվածն այսպես կավարտեր Լեոն Բարսեղյանը»:

  • Կիսվել: